Միջազգային 

Մերկելը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչների դեմ ոչինչ չանելու համար

Գերմանիայի Դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիային՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ոչինչ չանելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը՝ գերմանական պարբերականներին հղումով, Մերկելն ասել է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրից ակնկալում էին առաջնահերթությունների որոշում և համապատասխան քայլերի ձեռնարկում:

 

«ԻՊ-ի դեմ պայքարն Անկարայի համար առաջնահերթ հարց պետք է լիներ»,-ասել է Մերկելը՝ քննադատելով Թուրքիային:

 

Անդրադառնալով նախօրեին Համբուրգում քրդերի և սալաֆիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքներին՝ Մերկելն ասել է. «Անկարայի այդ կեցվածքը մեզ վրա էլ է ազդում: Դեպքերը մեզ էլ են վնաս հասցնում»:

 

Կանցլերը նշել է, թե իրադրությունը բավական խառն է, և առկա է ծայրահեղականացման վտանգ:

 

Գերմանական Der Spiegel-ի տեղեկություններով՝ Գերմանիայի հետախուզության տվյալներով Քոբանիի ցույցերը կարող են տարածվել Թուրքիայում:

 

Թերթի տվյալներով, եթե Թուրքիան քայլեր չձեռնարկի ընդդեմ իսլամիստ ծայրահեղականների, Գերմանիայում սալաֆիներից բացի առաջիկա օրերին թուրքերն էլ կարող են քրդերի թիրախում հայտնվել:

Նույն շարքից