Միջազգային 

Թուրքիայից միայնակ ցամաքային գործողություն ակնկալելն իրատեսական չէ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայից միայնակ ցամաքային գործողություն ակնկալելն իրատեսական չէ:

 

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»թերթի կայքը, Չավուշօղլուն նշել է, որ քանի դեռ Սիրիայում իշխում է Բաշար ալ Ասադի ռեժիմը, արցունքներն ու կոտորածները շարունակվելու են:

 

«200 հազար մարդ է սպանվել: Ասադի ռեժիմն է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառը: Ծայրահեղական խմբերն այդ միջավայրում են ստեղծվել:  Հետևաբար՝ քաղաքական փոփոխությունները պարտադիր են: Քանի դեռ Ասադն իշխանության գլխին է, այսօրվա իրավիճակը շարունակվելու է»,-ասել է Չավուշօղլուն:

 

 

Նա նշել է, որ Թուրքիայից չպետք է ակնկալել միայնակ, առանց օժանդակության ցամաքային գործողությունների իրականացում:

 

 

«Համատեղ որոշման կայացումից հետո Թուրքիան կանի իրեն հասանելիքը: Քոբանին և շրջակայքի մարդիկ լավ գիտեն, թե ով է իրենց կողքին: Առիթից օգտվողները փորձում են կռիվներ հրահրել: Սակայն մեր պետությունը դա թույլ չի տա»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Նույն շարքից