Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
Պորոշենկոյի մամուլի ծառայության տեղեկություններով՝ օրենքը որոշում է պետծառայողների և նրանց հավասարեցված անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ստուգման անցկացմանն իրավական և կազմակերպչական հիմքերը՝ «իշխանության հանդեպ վստահության վերականգնման և եվրոպական չափանիշների համապատասխանությամբ իշխանության մարմինների նոր համակարգի կառուցման պայմանների ստեղծման նպատակով»:
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է լյուստրացիայի մասին օրենքը: Վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ այդ օրենքի գործողության տակ է ընկնում 1 միլիոն տարբեր պաշտոնյաներ, պետծառայողներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, այդ թվում՝ «կառավարության ողջ կազմը»: