Միջազգային 

Էրդողան. Թուրքիայում բողոքի ցույցերը կապ չունեն Քոբանիի դեպքերի հետ

Թուրքիայում զանգվածային անկարգությունները կապ չունեն սիրիական Քոբանի քաղաքի իրադարձությունների հետ, որն արդեն 3 շաբաթ է հարձակման է ենթարկվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում, գրում է РИА Новости-ն։

 

Էրդողանի խոսքով՝ այդ ակցիայի կազմակերպիչների նպատակն է ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում և խափանել քրդական խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։

 

«Որպես պատճառ օգտագործելով Քոբանիի ահաբեկչությունը՝ նրանք ունեն բոլորովին այլ նպատակներ և մտադրություններ։ Թուրքիան, որը բազմիցս բախվել է նման սադրանքների՝ մեր քաղաքականության վրա ճնշում գործադրելու նպատակով, հաջողությամբ կհաղթահարի դրանք»,- ասել է նախագահը։

 

Թուրքիայի մի շարք քաղաքներում անցկացվում են քուրդ բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց հետևանքով արդեն 22 ցուցարար է մահացել, մոտ 200-ը հոսպիտալացվել։

Նույն շարքից