Միջազգային 

Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը մոտ 9 կմ ճանապարհ է անցել լեռներով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հոկտեմբերի 7-ին դարձել է 62 տարեկան, պատմել է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Երկու օր առաջ իմ մոտ քայլելու օր էր, լեռներով անցել եմ գրեթե 9 կմ, մինչև հիմա ամեն ինչ ցավում է»,- խոստովանել է նախագահը Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստի ժամանակ։

 

Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը համընկել է Սպորտային քայլի միջազգային օրվա հետ։ «Քայլելու օրը, իմ կարծիքով, երբեք չի նշվել»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանում պարբերաբար անցկացվում են վազքի կամ դահուկային մրցումների օրեր։ 

Նույն շարքից