Միջազգային 

Այսօր Մինսկի գագաթնաժողովում ԵվրԱզԷս-ը պաշտոնապես կլուծարվի

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷս) հոկտեմբերի 10-ին պաշտոնապես կդադարեցնի իր գոյությունը: Այս մասին գրում է TASS-ը:


Ուղիղ 14 տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 14-ին ստեղծված ընկերակցության լուծարումը կքննարկվի Մինսկի գագաթնաժողովում, որտեղ այդ երկրների առաջնորդները կհավաքվեն՝ քննարկելու համար ինտեգրման հետագա հեռանկարները:


Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ «ԵվրԱզԷս-ը լուծարվում է, քանի որ 2015-ի հունվարի 1-ից կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը»:


Նախագահները պայմանագիր կստորագրեն այդ ընկերակցության աշխատանքների դադարեցման մասին:

Նույն շարքից