Միջազգային 

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային, հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարին:

 

Բողոքը կապված է Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոունի Արցախ կատարած այցի և Փարիզում անցկացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում ԼՂ-ն Հայաստանի Հանրապետության տաղավարում ներկայացված լինելու փաստով: Ցուցահանդեսն անցկացվել է սեպտեմբերի 23-26-ը Փարիզում:

 

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտան և ԱԳ նախարարության նամակը հանձնել է այդ երկրի ԱԳ նախարարությանը, Ազգային ասամբլեային և զբոսաշրջության ցուցադրության կազմակերպիչ ընկերությանը:

Նույն շարքից