Սպորտ 

Ի՞նչ է մտածում Հենրիխ Մխիթարյանն իրեն ավագի թևկապից զրկելու առաջարկի մասին. Պարզաբանում է նրա մայրը

analitik.am

Ես նրա հետ այդ հարցը չեմ քննարկել, չեմ ուզում այդ հարցը բարձրացնել, նրա հետ խոսել այդ մասին, որ ինքը դրանից վատ զգա: Ես՝ ինքս եմ զանգահարել ՀՖՖ, որպեսզի արձագանքեն ու իմ զանգից հետո նրանք արձագանքել են: Սակայն, եթե ֆուտբոլի ֆեդերացիան ֆեդերացիա է, այս մարդուն պետք է խայտառակեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի խոսքերի մասին, ով առաջարկել էր Մխիթարյանին զրկել հավաքականի ավագի թևկապից:

Տիկին Թաշչյանը չի կարող ասել, թե ինչու Խորեն Հովհաննիսյանը հանեց թեկնածությունը՝ որոշելով չմասնակցել ընտրություններին:

Հարցին՝ արդյո՞ք ինքը մնալու է ֆուտբոլում, Թաշչյանը նշեց՝ ինչպես կարող է մնալ, եթե ՀՖՖ-ում չի աշխատում, իսկ այսօրվանից արդեն նաև գործկոմի անդամ չէ:

Մխիթարյանի մայրը խոսեց նաև Վանեցյանի հեռանալու մասին՝ հայտարարելով, որ դա տեղին չի համարում, քանի որ խոշոր հաշվով պարտություններից հետո փոխում են մարզչին, ոչ թե ֆեդերացիայի նախագահին:

Տիկին Թաշչյանի խոսքերով, Վանեցյանը չի կարողացել շատ ժամանակ հատկացնել ֆեդերացիային, այն ղեկավարել են Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, ովքեր լեգիտիմ ընտրված չեն եղել:

Արմեն Մելիքբեկյանի կողմից քարտ կորցնելու մասին (այս մասին խոսել էր Ռուբեն Հայրապետյանը) Թաշչյանը չգիտի, սակայն գիտի այն մասին, որ նա իր աներոջն ու զոքանչին գործուղումների է տարել:

Նույն շարքից