Միջազգային 

Ադրբեջանը կարևորում է իր մասնակցությունն ԱՊՀ-ում. Ալիև

ԱՊՀ-ն չի կորցրել իր ներուժը. այն համագործակցութան, փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի քննարկման հարթակ է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոսսիա 24»-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Մինսկում՝ ԱՊՀ երկրների գագաթաժողովում:

 

«Մենք, որպես գործընկերներ, որոնք երկար տարիներ շփվում են և որոշում կարևոր հարցեր, իհարկե, այսպիսի բաց և անկեղծ մլնոլորտում պետք է քննարկենք բոլոր հարցերը, որոնք մեզ անհանգստացնում են: Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ-ին իր մասնակցությանը: Մենք կարծում ենք, որ մեր կազմակերության շրջանակում շատ մեծ բաների ենք հասել փոխհամագործակցության, համակարգման, փոխըմբռնման և այլ կարևոր հարցերի լուծման գործում: Մենք նաև երկկողմ ձևաչափով ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ երկրների մեծամասնության հետ… Մենք հետագայում ևս կձգտենք ավելացնել երկկողմ համագործակցությունների ներուժը»,- ասել է Ալիևը:

Նույն շարքից