Միջազգային 

Դեսպան Թաթուլ Մարգարյանը հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

 Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հոկտեմբերի 9-ին իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մարգարյանն ու Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

Շնորհավորելով ԵՄ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն հույս է հայտնել, որ դեսպան Մարգարյանն աշխատանքային իր հարուստ փորձը լավագույնս կօգտագործի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում:

 

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը: 

Նույն շարքից