Միջազգային 

Պուտինի մինսկյան այցի օրակարգում չկա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցը

Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բելառուս կատարելիք այցի օրակարգը: Հոկտեմբերի 10-ին նա այցելելու է Մինսկ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջպետական խորհրդի նիստերին:


ԵվրԱզԷս-ի նիստի ժամանակ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ու Ղրղզստանի նախագահները ստորագրելու են կառույցի լուծարման փաստաթուղթը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվելու են ապրանքների ու ծառայությունների առևտրի, կապիտալի ու աշխատուժի տեղափոխման հետ կապված ակտուալ հարցեր: Հաղորդագրությունում խոսք չկա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման մասին, որը նախատեսված է հոկտեմբերի 10-ին: 

Նույն շարքից