Ավելի քան 172 000 սիրիացի քրդեր ստիպված լքել են Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքի իրենց տները և տեղափոխվել Թուրքիա ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման զինյալների ակտիվացման կապակցությամբ: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավուքնների հարցերով խորհրդի մամլո քարտուղար Ադրիան Էդվարդսը:
«Ավելի քան 172 000 սիրիացի քրդեր մեկնել են Թուրքիայի տարածք Քոբանիում ռազմական գործողությունների պատճառով: Միաժամանակ աճում է նրանց թիվը, ովքեր մտադիր են շարունակել իրենց ճանապարհը՝ կա՛մ մեկնելով Իրաքյան Քրդստան, կա՛մ վերադառնալով Սիրիա»,- ասել է նա:
Էդվարդսի խոսքով՝ ամեն օր Իրաքի Դահուք նահանգում փախստականների ճամբար է գնում 150-200 սիրիացի: Սպասվում է, որ առաջիկայում այդ թիվը կաճի:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի տվյալներով՝ Իրաքը լքած 16 000 սիրիացի քրդեր վերադարձել են Սիրիա: