Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք կարծում ենք, որ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթաց»,- նշել է Ուորլիքը: Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը` նա ընդգծել է, որ հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում:
Խոսելով արդեն Ֆրանսիայում երկու երկրների նախագահների նախատեսված հանդիպման մասին` Ուորլիքը հավաստիացրել է, որ համանախագահների միջնորդությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա հոկտեմբերի վերջին: