Միջազգային 

«Ալ-Կաիդան» և «Իսլամական պետությունը» միավորվում են. Washington Times

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածները «Ալ-Կաիդայի», այդ թվում` կազմավորման երկու առավել վտանգավոր տարածաշրջանային ճյուղի մոտ ցանկություն են առաջացրել վերանայելու իրենց տարաձայնությունները ուլտրաարմատական ահաբեկչական խմբավորման հետ: РИА Новости-ի հղորդմամբ` այս մասին գրում է Washington Times-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Կաիդայի» երկու հիմնական թև Սիրիայի և Իրաքի ջիհադականներին կոչ են արել միասնական ճակատ ստեղծել` ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային դիմակայելու համար: «Ալ-Կաիդայի»` Արաբական թերակղզում և Սինայի թերակղզում գործող մասնաճյուղերը համատեղ հայտարարությամբ կոչ են արել իրենց «եղբայրներին»՝ Սիրիայում և Իրաքում «դադարեցնել միմյանց սպանելն ու միավորվել` ընդդեմ ամերիկյան արշավի և կոալիցիայի, որն սպառնում է իրենց բոլորին»:

Սեպտեմբերին Սինայի թերակղզու «Ալ-Կաիդայի» երկու գումարտակ միացել է ԻԼԻՊ-ի ուժերին:

Նույն շարքից