Միացյալ Նահանգները մի խումբ գեներալների կուղարկի Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, ԱՄՆ զինվորականների պատվիրակությունը Թուրքիայում կլինի հոկտեմբերի 13-ին:
Գեներալներին Թուրքիա ուղարկելու վերաբերյալ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ Նախագահի անձնական ներկայացուցիչ Ջոն Ալենն Անկարայում ԻԼԻՊ-ի վերաբերյալ մի շարք պաշտոնական հանդիպումներ ու քննարկումներ անցկացրեց թուրք նախարարների հետ:
Ամերիկացի գեներալները թուրք զինվորականների հետ միասին մշակելու են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ համատեղ գործողությունների ծրագիրը: