Միջազգային 

«Իսլամական պետության» գրոհայինները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել հերթական լրագրողին

Սիրիայում և Իրաքում զգալի տարածքներ վերահսկողության տակ առած «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրաքցի լրագրողի։ Այս մասին հայտնել են զոհի հարազատները։

 

Նրանց համաձայն՝ գրոհայինները հրապարակային մահապատիժ են իրականացրել Բաղդադից հյուսիս ընկած իրաքյան գյուղերից մեկում։ Լրագրողից բացի, սպանվել է նրա եղբայրը և երկու քաղաքացիական անձ, հայտնում է korrespondent.net-ը։

«Ֆրանս պրես» գործակալության համաձայն՝ լրագրողի անունը Ռաադ ալ- Ազաուի է, նա 37 տարեկան էր, աշխատել է Sama Salaheddin հեռուստաալիքում։

Նույն շարքից