Միջազգային 

Հայոց ցեղասպանության պես մի բան հիմա քրդերի դեմ է տեղի ունենում

analitik.am

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրդերի դեմ հարձակումների վերաբերյալ PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության պես մի բան էլ ներկայում քրդերի հանդեպ է տեղի ունենում։


Քրդական Ozgur Politika եւ Azadiya Welat պարբերականներին տված հարցազրույցի ժամանակ Ջեմիլ Բայքըքը հայտարարել է, թե Քոբանիի դեմ իսլամիստների հարձակումը ցեղասպանություն է։ «Այդ հարձակման ժամանակ քրդերին թե կոտորում են, թե տեղահանում։ 


Նույն բանը 1915-ին Օսմանյան պետությունը հայերի դեմ արեց։ Հիմա էլ թուրքական պետության աջակցությամբ քրդերին է արվում։  Քոբանիից քրդերի տեղահանությունը «Իսլամական պետության» եւ թուրքական պետության հետ համատեղ է արվում։


Հայոց ցեղասպանության պես մի բան էլ հիմա քրդերի հանդեպ է տեղի ունենում, իսկ աշխարհը դիտորդի դերում է»,-ասել է PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայըքը։

Նույն շարքից