Միջազգային 

ԱՄՆ-ն ցանկանում է հնարավորինս արագ Թուրքիային ներգրավել ԻՊ-ի դեմ պայքարին

Սպիտակ տունն ընդգծել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Թուրքիայի շուտափույթ միացման կարեւորությունը, փոխանցում է Reuters-ը։


ԱՄՆ-ի նախագահի ահաբեկչության դեմ պայքարի գծով օգնական  Լիզա Մոնակոն նախօրեին հանդիպել է Թուրքիայի հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի հետ, փոխանցում է Gazeta.ru-ն:


Մոնակոն երախտապարտություն է հայտնել Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի աջակցության համար եւ ընդգծել թուրքական օգնության կարեւորությունը «Իսլամական պետության» թուլացման եւ ոչնչացման համապարփակ ռազմավարության շրջանակում։

Նույն շարքից