Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին շաբաթ օրը Trend-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Այցի շրջանակներում նախատեսվում է նախարարությունների միջև 2015թ. համագործակցության ծրագրի ստորագրում: