Միջազգային 

Չինաստանը դեմ է Արևմուտքի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին

Չինաստանը վճռականորեն դեմ է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի փոխվարչապետ Վան Յանը:


«Հրաշալի քաղաք Սոչին ինչ-որ առումով ցույց է տալիս Ռուսաստանի կենսունակությունը, դրա համար մենք այն մտքին ենք, որ Արևմուտքի երկրները սխալվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման հարցում: Սա սխալ գործողություն է»,- ասել է Յան Վանը կառավարությունների ղեկավարների հանդիպման հաճախակի  կազմակերպման ռուս-չինական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում:

Նույն շարքից