Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չէ, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հաղորդում է ria.ru-ն:
Եվրասիական տնտեսական միությունը 2015 թվականի հունվարի 1-ից կդառնա Մաքսային միության իրավահաջորդը: Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը պետության միանալու մասին համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ՝ Մինսկում:
«Մենք խոսում ենք սովորական սահմանի մասին, երբ հիշում ենք ապրանքների մասին: Բայց Եվրասիական միությունը ազատության չորս մակարդակ է: Դա ապրանքներն են, ծառայությունները, կապիտալները, աշխատուժը: Եվ վերջին երեքի համար սահմանի գործոնն ավելի ու ավելի քիչ կարևոր է: Այդ պատճառով ընդհանուր սահմանի բացակայությունը ոչ մի խոչընդոտ չի առաջացնում»,- հայտարարել է Խրիստենկոն «Вести в субботу с Сергеем Брилевым» հաղորդմանը տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ շատ ֆինանսական ծառայություններ դարձել են էլեկտրոնային, «վիրտուալ», ինչը հավելյալ կերպով հեշտացնում է ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը: