«Ալիևն առանց որևէ կրակոցի վերադարձնում է Ղարաբաղը»: Այս վերնագրով հոդվածը հրապարակվել է ադրբեջանական haqqin.az կայքում Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո: «Հայաստանին ընդունեցին պուտինյան միություն` առանց Ղարաբաղի:
Ի՞նչ է դա նշանակում: Մաքսակետերի տեղադրում: Ղարաբաղի՝ ՀՀ-ից տնտեսական մեկուսացում: Ադրբեջանն այդպես էլ չանդամակցեց պուտինյան միությանը՝ պահպանելով ինքնիշխանությունը, մինչդեռ Հայաստանը ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվեց ՌԴ-ից՝ կորցնելով քաղաքական անկախության, տնտեսական ինքնուրույնության մնացորդները»,- ասվում է հոդվածում: Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում մեկ կարևոր հանգամանքի վրա՝ նշելով, որ Ռուսաստանը ցույց տվեց, թե ով է տերը տարածաշրջանում: «Երեկվա օրը ցույց տվեց, որ ԼՂ հակամարոտւթյան ճակատագիրն ամբողջությամբ Կրեմլի ձեռքում է: Այսուհետ խոսել ԵԱՀԿ-ի որևէ դերի մասին կարող է միայն իրականությունից կտրված փորձագետ»,- ասվում է հոդվածում: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ ներկայումս Ադրբեջանի առջև մեկ հրատապ հարց է դրված՝ անդամակցել ԵՏՄ-ին, թե` ոչ:
Սկզբնաղբյուրը` yerkir.am