Միջազգային 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Իսլամական պետության» սպառնալիքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային խնդիրները, որոնք կարող են ծագել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատճառով:

 

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

 

«Միջազգային խնդիրներին առնչվող կարծիքների փոխանակման ընթացքում շեշտը դրվել է «Իսլամական պետություն» խմբավորումից եկող վտանգների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստի նախապատրաստության կտրվածքով:

 

Զրուցակիցները կողմ են արտահատվել ռուս-թուրքական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, այդ թվում՝ գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Նույն շարքից