Միջազգային 

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է ԱՊՀ-ի մասին համաձայնագիրը դադարեցնելու օրենքի նախագիծ

Ուկրաինայի խորհրդարանը գրանցել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» օրենքի նախագիծը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Օրենքի նախագծի նախաձեռնողներն են «Սվոբոդա» կուսակցության պատգամավորներ Ալեքսեյ Կայդան և Ալեքսանդր Միրնին:

 

Ավելի վաղ Ուկրաինան պաշտոնապես հայտարարել էր ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին, համապատասխան օրենքի նախագիծը դրվել է Գերագույն ռադայի քննարկմանը:

 

Խորհրդարանում գրանցվել է նաև «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սեփականության հայելային պատժամիջոցների մասին» օրենքի նախագիծը:

Նույն շարքից