Միջազգային 

Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ կայցելեն տարածաշրջան

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) հոկտեմբերի 14-18-ին կլինեն տարածաշրջանում: Հոկտեմբերի 17-ին համանախագահները կլինեն Երեւանում, կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում:


Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մայիսին Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ Օլանդը երկու երկրների նախագահներին հրավիրել էր Փարիզ` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերը: Մինչ փարիզյան հանդիպումը երկու երկրների նախագահները Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, իսկ հետո Նյու Յորքում կայացել է եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Նույն շարքից