Միջազգային 

Ռուսաստանի ռազմանավերը Բաքու կժամանեն

Հոկտեմբերի 16-ին ռուսական երկու ռազմանավ՝ «Դաղստանն» ու «Գրադ Սվիյաժսկը», կժամանեն Բաքու: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է Contact.az-ը:

Այցի ընթացքում նավերի հրամանատարություններն ու անձնակազմերը կայցելեն Շեհիդների ծառուղի, կընդունվեն Ադրբեջանի բարձրագույն ռազմածովային ուսումնարանում, ֆուտբոլային ընկերական հանդիպում կանցկացնեն:

Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը բազմիցս ժամանել են Բաքու համանման այցերով այնպես, ինչպես Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավերն են այցելել Մախաչկալա և Աստրախան:

Նույն շարքից