Միջազգային 

ԵԱՀԿ-ն ավարտել է ուկրաինական սահմանի մոնիթորինգին նախապատրաստվելը

 ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելությունը ավարտել է ուկրաինական սահմանի մոնիթորինգին նախապատրաստվելը եւ «պատրաստ է ձեռնամուխ լինել այդ աշխատանքին»: Այդ մասին հոկտեմբերի 13-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը:

Նա տեղեկացրել է, որ ներկայում Ուկրաինայում առաքելության կազմում աշխատում են 300-ից ավելի աշխատակիցներ, որոնց մեկ երրորդը մոնիթորինգ Է իրականացնում «անվտանգության գոտում», որն ավելի վաղ սահմանվել է Մինսկի արձանագրությանը եւ հուշագրին համապատասխան:

«Այժմ մենք թվով 300-ից ավելի ենք, ներկայացնում ենք 41 երկիր, տասը խումբ աշխատում Է տասը մարզում, այժմ մենք ընդլայնման գործընթացում ենք»,-ասել Է նա:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հայտնել Է, որ առաքելությունը նաեւ աշխատում Է Ուկրաինայի թեժ կետերում: «Մենք Դոնեցկում եղել ենք հակամարտության հենց սկզից, եւ այսօր Էլ ներկա ենք Դոնեցկում՝ օդանավակայանի մոտ: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հետեւում են, որ կրակը դադարեցվի»,- հայտարարել Է Ապականը:

Մեկնաբանելով Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցը՝ նա նշել Է, որ ԵԱՀԿ-ն «պատրաստ Է ներդնել այդ նախագիծը»: «Մենք ավարտել ենք մեր առաքելության տեխնիկական կողմին վերաբերող նախապատրաստությունը»,-հավելել Է Ապականը: Նա նշել Է, որ Ուկրաինայում արդեն կա երկու անօդաչու, մոտ ժամանակներս սպասվում Է եւս չորսի ժամանումը:

Նա նաեւ ողջունել Է Ռոստովի մարզում վարժանքներ անցկացնող ռուսաստանցի զինծառայողների՝ մշտական տեղաբաշխման վայրեր վերադառնալու որոշումը: «Ցանկացած գործողություններ, որոնք կօգնեն Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացմանը, աջակցություն կգտնեն մեր կողմից»,-ասել Է Ապականը:

Հոկտեմբերի 12-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հավաստել Է, որ Ռոստովի մարզում վարժանքներ անցկացնող զինծառայողները ձեռնամուխ են եղել մշտական տեղաջաշխման վայրեր վերադառնալուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից