«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն արդեն հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը: Այդ մասին ասվում է Fox News հեռուստաընկերության կայքում երկուշաբթի տեղադրված հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:
Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ «Իսլամական պետության» գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որը կատաղի մարտերի կենտրոն է դարձել «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում է միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի ղեկավարությամբ:
«Քոբանիի գրավումը կարող է կարևոր հաղթանակ լինել «Իսլամական պետության» համար, այդ դեպքում լուրջ անհանգստություն կառաջանա այն առնչությամբ, որ սուննի ռազմական խմբավորումն առաջ է շարժվում՝ չնայած կոալիցիայի հասցրած օդային հարվածներին»,- նշում է հեռուստաընկերությունը:
CNN հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ վերջին ժամերին Քոբանիում մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել: