Տնտեսություն 

Սահմանին կարմիր ձկնկիթի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի. ՍԱՏՄ

Ռուսական մամուլում հաղորդագրություն է հայտնվել, ըստ որի կարմիր ձկնկիթում նկատվել է աղիքային ցուպիկ՝ E. coli: Մանսագետները խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ամանորին այն սեղաններին դնելուց, քանի որ աղիքային ցուպիկի բազմաթիվ դեպքեր են արձանագրել:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հաղորդեց, որ կարմիր ձկնկիթ ներկրվում է Հայաստան, սակայն բողոքներ չեն ստացել:

«Այս հաղորդագրությունից հետո սահմանին կարմիր ձկնկիթի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի»,-ասաց նա:

Հարությունյանը նաև փոխանցեց, որ ներկրելուց, օրենքով սահմանված ընթացակարգերը պահվում են, իսկ կասկածների դեպքում ապրանքը գնում է լաբորատոր փորձաքննության:

ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այս առնչությամբ նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում գործում է միասնական տարածք և սահմանին այն չի ստուգվում:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 23-ը Բելառուսից Հայաստան է ներկրվել 1118,4 կգ, Գերմանիայից 28,69 կգ, Իսլանդիայից 245878 կգ, Ռուսաստանից 256230,33 կգ ձկնկիթ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից