Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել բանաձևին, որը ճանաչում է Պաղեստինի պետականությունը: Փաստաթուղթը չի կրում պարտադրող բնույթ, այն խորհրդատվական է՝ ուղղված նախարարների կաբինետին: Փաստաթղթին հավանություն տալը չի հանգեցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության փոփոխման, որը Պաղեստինի ճանաչումը համարում է վաղ:
Այնուհանդերձ, բանաձևի հավանության արժանանալը Համայնքների պալատի կողմից դիտարկվում է որպես կարևոր խորհրդանշական ժեստ, քանի որ խորհրդարանը բրիտանական սահմանադրական համակարգում համարվում է ինքնիշխանության կրող: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բանաձևին կողմ են քվեարկել Համայնքների պալատի 650 պատգամավորներից 274-ը, դեմ՝ 12-ը: Փաստաթղթի օգտին են քվեարկել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Մերձավոր Արևելքի հարցերով բրիտանացի փոխարտգործնախարար Տոբիաս Էլվուդը քվեարկությունից հետո հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը կճանաչի պաղեստինյան պետությունը պատեհ ժամանակին: