Միջազգային 

Ճապոնիան համաձայնել է պաշտոնական փաստաթղթերում Վրաստանին Ջորջիա անվանել

Ճապոնիայի կառավարությունը համաձայնել է Վրաստանին Ջորջիա անվանել բոլոր պաշտոնական փաստաթղթերում: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը` վկայակոչելով կառավարական աղբյուրներին:

 

Վրաստանին Ջորջիա են անվանում աշխարհի շատ երկրներում, սակայն Ճապոնիան չէր ցանկանում այդպես անվանել, քանի որ, ըստ նրա, այն կարելի է շփոթել ԱՄՆ համանուն նահանգի հետ:

 

Նշվում է, որ Թբիլիսին մի քանի անգամ Ճապոնիային խնդրել է ռուսական Գրուզիայի փոխարեն իր երկիրը Ջորջիա անվանել:

Նույն շարքից