Միջազգային 

13-ամյա Դիլյարը չի կարողանում մոռանալ իր զարմիկին գլխատելու պատկերը

13-ամյա Դիլյարը չի կարողանում մոռանալ իր զարմիկին գլխատելու պատկերը: Նրանք երկուսով փախչելիս են եղել սիրիական Քոբանիի փողոցներով, երբ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները փակել են նրանց ճանապարհը: Դիլյարը կարողացել է փախչել, սակայն նրա զարմիկը՝ 20-ամյա Մոհամեդը, մնացել է իսլամիստների ձեռքում, ովքեր նրան գլխատել են՝ «Ալլահ Աքբար» գոչելով, գրում է Daily Mail-ը:

 

«Իսլամական պետությունից» փրկվածների խոսքերով՝ ջիհադիստների դաժանություններն ավելի սարսափելի են, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը, անգլուխ դիակները լցված են Քոբանի քաղաքի փողոցներում, դրանցից որոշների աչքերը` հանած:

Նրանք, ովքեր կարողացել են հատել Թուրքիայի սահմանը, պատմում են իրենց տեսած սարսափների մասին՝ ասես իրենք էլ չհավատալով իրենց խոսքերին: Նրանց խոսքերով՝ ջիհադիստները ցուցադրում են կտրած գլուխները բնակիչներին վախեցնելու համար:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Քոբանիում շարունակում է մնալ 700 խաղաղ բնակիչ՝ մեծավմասամբ ծերեր, և մոտ 13.000 բնակիչ` քաղաքի մոտակայքում գտնվող տարածքներում, ովքեր «մեծ հավանականությամբ կկոտորվեն», եթե «Իսլամական պետությունը» գրավի քաղաքը:

Նույն շարքից