Սպորտ 

«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվում է Իտալիա

analitik.am

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը պատրաստ է տեղափոխվել «Ինտեր»:

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ չիլիացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերն իտալական գրանդի հետ, որտեղ հանդես կգա մինչև 2022 թվականը:

Հիմա իտալացիները պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ կատալոնական գրանդի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներաձուրիները պատրաստ են 12 միլիոն եվրո առաջարկել Վիդալի տրանսֆերի համար, սակայն Բարսելոնայում 20 միլիոն են պահանջում:

Նույն շարքից