Միջազգային 

Գերմանացի լրագրողները հայտնել են Թուրքիայում բռնությունների ենթարկվելու մասին

analitik.am

 Գերմանացի լրագրողները, ովքեր ձերբակալվել էին Դիարբեքիրի անկարգությունների ժամանակ, հայտարարել են, որ թուրքական բանտում ոստիկանության կողմից ենթարկվել են բռնությունների: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Ազատ արձակվելուց հետո գերմանացի հինգ լրագրողները լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենք երկրում որևէ անօրինական գործունեություն չեն իրականացրել, և թուրքական իրավապահների ներկայացրած բոլոր մեղադրանքներն իրականում չհիմնավորված են: «Մենք ոչ ոքի չենք սադրել: Այնտեղ էինք լուրեր պատրաստելու նպատակով: Թուրքիայում լրագրողական ազատություն չկա»,- նշել է գերմանացի լրագրող Բյորն Քիցմանը: Լրագրողներից մյուսը`Քրիս Գրոցկին հայտնել է, որ ձերբակալելու ժամանակ ոստիկանությունը վիրավորել և հայհոյել է իրենց:

Նույն շարքից