Միջազգային 

Իրաքում 30 հազար ընտանիքներ գաղթել են իրենց տներից

analitik.am

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրաքի Անբար մարզի Հիթ քաղաքի մոտ 30 հազար ընտանիքներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 180 հազար մարդ, գաղթել են իրենց տներից` քաղաքում և մերձակայքում տեղի ունեցող բախումների պատճառով: Գաղթն սկսվել է այն բանից հետո, երբ Հիթ քաղաքը հայտնվել է «Իսլամական պետություն» կազմակերպության վերահսկողության տակ:


Իրաքյան բանակից տեղեկություններ են ստացվել, որ նախօրեին կազմակերպությունը հարձակվել է Հիթ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակետի վրա՝ օգտագործելով տանկեր և զրահամեքենաներ: Բանակի ներկայացուցիչների խոսքով` քաղաքն այժմ  100 տոկոսով գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ:


Մյուս կողմից` Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ցնցվել է 3 պայթյուններից: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 2 ականապատ մեքենաները պայթել են Քազմիա թաղամասում, մյուսը` Սադր քաղաքում: Պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվել, վիրավորվել է ևս 31-ը:

Նույն շարքից