Միջազգային 

Իրաքը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

analitik.am

Իրաքը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանում Իրաքի դեսպան Հեյդար Շիա Գուբեյշլի ալ Բարաքը:


«Ես ցանկանում եմ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- նշել է դեսպանը: Նա ընդգծել է, որ իրենք կողմ են խաղաղության հաստատմանը ողջ մահմեդական աշխարհում:

 

Անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործունեությանը` դիվանագետը ցավով արձանագրել է, որ կազմակերպությունն իսլամի իր սխալ մեկնաբանմամբ պարզապես հեղինակազրկում է կրոնը:

Նույն շարքից