Միջազգային 

Վրաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կրճատվում Է

analitik.am

 Վրաստանի 2015 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ հանրապետության նախագահի վարչակազմի ֆինանսավորումը եկող տարի կկազմի 9 մլն լարի, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:


2013 թվականին պետության ղեկավարի աշխատակազմը պահելու ծախսերը կազմել են 15,6 մլն լարի, մինչեւ 2015 թվականը այդ ցուցանիշը կկրճատվի 42,2 տոկոսով:


Ընդսմին ֆինանսավորման նվազեցումը կապված չԷ աշխատակիցների թվաքանակի զանգվածային կրճատման հետ. ներկայում նախագահի վարչակազմում աշխատում Է 162 մարդ, 2015 թվականին պլանավորվում Է կրճատել միայն 12 աշխատակցի:

Նույն շարքից