Միջազգային 

Օբաման կշարունակի հարվածները «Իսլամական պետության» ուղղությամբ

analitik.am

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է սիրիական Քոբանի քաղաքի, ինչպես նաև Իրաքի Անբար նահանգի շուրջ ստեղծված իրավիճակով, որտեղ շարունակվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը, գրում է Корреспондент-ը։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի հանձնաժողովի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսիի և մոտ 20 երկրներից նրա գործընկերների հետ հանդիպման ընթացքում։

Մասնավորապես, նախագահը վստահեցրել է, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն և իրենց դաշնակիցների ինքնաթիռները կշարունակեն հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերի ուղղությամբ Քոբանի քաղաքի մոտակայքում, որը պաշտպանում են սիրիացի քրդերը, ինչպես նաև Իրաքի Անբար նահանգում։

«Կլինեն առաջընթացի և նահանջի պահեր»,- ասել է Օբաման՝ հիշեցնելով, որ ԻՊ-ի դեմ պայքարը մղվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ գաղափարական ոլորտում, իսկ այդ պայքարում հաջողության հասնելու համար ռազմական մեթոդներին զուգահեռ անհրաժեշտ է կիրառել տնտեսական և հումանիտար միջոցներ։
 

Նույն շարքից