Միջազգային 

Ուկրաինայի տարածքում կործանված Boeing օդանավում զոհվածների իրերը տեղափոխվել են Խարկով

analitik.am

Երկու բեռնատար, Ուկրաինայում մալայզիական ընկերության կործանված օդանավում զոհվածների անձնական իրերով, ժամանել են Խարկով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:


Ինչպես հաղորդում է Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը՝ խոսքը  9 խորանարդ մետր ծավալով հագուստի, պայուսակների, անձնագրերի, բանկային քարտերի, ոսկերչական իրերի, լուսանկարների մասին է:

 

Իրերի նախնական զննումը տեղի կունենա Խարկովում, որից հետո դրանք կտեղափոխվեն Նիդերլանդներ:

 

Իրերի հավաքագրումը տեղի էին ունենում Ռասսիպնոյե և Գաբրովո բնակավայրերի մոտակայքում:

 

Հոլանդական ոստիկանության ներկայացուցիչ Պիտեր Յաապ Ալբերսբերգի խոսքերով՝ իրավիճակը օդանավի անկման վայրում դյուրին չէ և դեռ խոսք չի կարող գնալ միջազգային փորձագետների այնտեղ վերադարձի մասին:

 

Մալազիական ավիաուղիների Boeing 777 օդանավը, որը կատարում էր թռիչք Ամստերդամից Կուալա Լումպուր, կործանվել էր սույն թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Արդյունքում` օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ մահացել էին:

Նույն շարքից