Միջազգային 

ԱՄՆ-ն հերքում է Թուրքիայի հետ տարաձայնություններ ունենալու մասին լուրերը

analitik.am

ԱՄՆ-ն հերքում է, թե Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու հարցում:

 

Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնստը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայից վնասն այժմ ավելի մեծ չէ, քան օգուտը:

 

 

Էրնստը հիշեցրել է, որ Թուրքիան համաձայնել է իր բազաները տրամադրել սիրիական չափավոր ընդդիմության զինյալների պատրաստության համար, որ նա մասնակցում է իսլամիստների կողմից մաքսանենգ նավթի վաճառքի դեմ պայքարին, որով ֆինանսավորվում է նրանց գործունեությունը:

 

Մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Անկարայի այդ պարտավորություններն ու հաղորդել է, որ Թուրքիայում են գտնվում Պենտագոնի մասնագետները:

 

Foreign Policy ամսագիրը, սակայն, հաղորդում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է ծագել, որի հիմնական հարցն այն է, թե թույլ կտա՞ արդյոք Թուրքիան ԱՄՆ-ի ռազմաբազայից ռազմական ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել դեպի Սիրիայի և Իրաքի տարածք՝ «Իսլամական պետության» զինյալներին հարվածներ հասցնելու համար:

Էրնստը ճեպազրույցի ընթացքում միայն ասել է, որ բազայի հարցը շարունակում են քննարկել:

Նույն շարքից