Միջազգային 

Մեդվեդևը մեկնաբանել է ՌԴ-ի վերաբերյալ Օբամայի ասածը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մարդկությանը սպառնացող վտանգների ցուցակում երկրորդ տեղում է, գրում է ria.ru-ն։

 

Մեդվեդևը, մասնավորապես, անդրադարձել է նախագահ Օբամայի` ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությանը, թե աշխարհում մարդկությանը սպառնացող վտանգներից առաջինն Էբոլա տենդն է, երկրորդը` Ռուսաստանը, իսկ երրորդ տեղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Մեդվեդևը գտնում է, որ դա հիմար դիրքորոշում է: Նա ասել է, որ նույնիսկ չի էլ ցանկանում այդ հարցին անդրադառնալ, քանի որ դա «ուղեղի շեղում է»։

Նույն շարքից