Միջազգային 

ԱՊՀ-ի սահմանապահ ծառայությունները տվյալների փոխանակման Էլեկտրոնային համակարգ են գործարկել

analitik.am

 ԱՊՀ-ի երկրների սահմանապահները գործարկել են սահմանների իրադրության վերաբերյալ տվյալների փոխանակման Էլեկտրոնային համակարգը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը, որը գլխավորում Է ԱՊՀ-ի երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունը: Նա նշել Է, որ արտաքին սահմանների իրադրության վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման նման ինքնավար համակարգի ստեղծման մասին որոշումն ընդունվել Էր ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի կողմից:


«Այսօր այդ համակարգն արդեն գործում Է, այն գործարկվել Է Համագործակցության յոթ պետությունների սահմանապահ գերատեսչություններում»,-հայտնել Է Մանիլովը: Նրա խոսքով՝ այն արդեն ակտիվորեն աշխատում Է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում: Արդեն քննարկվել Է Ուզբեկստանում նույնպիսի տեխնիկա տեղակայելու հարցը:

«Այն թույլ Է տալիս իրական ժամանակում տեղեկատվություն փոխանակել արտաքին սահմաններում ստեղծվող իրադրության շուրջ: Բացի այդ, դրա շնորհիվ տեսանելի Է դառնում ԱՊՀ-ի բոլոր սահմանապահ գերատեսչությունների գործունեությունը»,-նշել Է Մանիլովը:


«Այսօր մենք տեղեկատվական դաշտ ենք ստեղծում միջազգային այլ կառույցների գործընկերների հետ գործակցելու համար, ներառյալ Ֆրոնտեկը (Եվրամիություն), Շանհայի համագործակցույթան կազմակերպությունը»,- հավելել Է Մանիլովը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Նույն շարքից