Միջազգային 

Ուորլիքը համանախագահների հետ չի ժամանել Ադրբեջան

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) ժամանել են Բաքու:  Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջան չի ժամանել: Բաքվում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է, որ Ուորլիքը Բաքու չի ժամանել անձնական խնդիրների պատճառով: Այդուհանդերձ, դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները ներկայացված կլինի միջնորդների և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումների ժամանակ:


Ադրբեջան կատարած այցելությունից հետո հոկտեմբերի 17-ին համանախագահները կժամանեն Հայաստան, որտեղ կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այցի նպատակը Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է:

Նույն շարքից