Միջազգային 

Ադրբեջանը կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով յուրաքանչյուր հանդիպում արդյունավետ լիներ. Մամեդյարով

analitik.am

Ադրբեջանը կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով յուրաքանչյուր հանդիպում արդյունավետ լիներ, որպեսզի այդ գործընթացը տեղից շարժվեր: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպումը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է անցնել մեծ խաղաղ համաձայնության վրա աշխատանքին:

 

Մամեդյարովը նշել է, որ եղել են մի շարք առաջարկներ զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձման, տրանսպորտի և ինֆրակառուցվածքի հարցերի լուծման կառույցների միջև աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ:

 

«Ադրբեջանը պատրաստ է այդպիսի բանակցություններ սկսել փորձագետների մակարդակով: Մենք պատասխանի ենք սպասում հայկական կողմից»,- ասել է Մամեդյարովը:

Նույն շարքից