Միջազգային 

Աբխազիայի երկրորդ փոխվարչապետ Է նշանակվել Սուրեն Կերսելյանը

analitik.am

Աբխազիայում հաստատվել Է կառավարության նոր կառուցվածքը: Համապատասխան հրամանագիր Է ստորագրել հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան: Այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Նոր կառավարությունում կլինի երեք փոխվարչապետ: Առաջին փոխվարչապետ Է նշանակվել Շամիլ Աձինբան՝ սպորտի պետական կոմիտեի նախկին փոխղեկավարը: Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել Է երկրորդ փոխվարչապետ: Նա նաեւ կգլխավորի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը:

 

Երրորդ փոխվարչապետը՝ Վիկտոր Խիլչեւսկին, միաժամանակ կլինի Էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարար: Նախկինում նախարարների կաբինետի կառուցվածքում նման նախարարություն չի եղել:

 

Սեպտեմբերի 29-ին Խաջիմբան հանրապետության վարչապետ Է նշանակել Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության ղեկավար Բեսլան Բուտբային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից