Միջազգային 

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա):  Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի օգնական Դևիդ Սալվոնը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Ուորլիքը Բաքու չի կարողացել ժամանել անձնական խնդիրների պատճառով:


Հանդիպմանը Ալիևը համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը և իրավիճակի բարելավման հեռանկարները:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան: Այստեղ նրանք կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն Փարիզում նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները:

Նույն շարքից