Միջազգային 

Բաղդադում «Իսլամական պետության» 15 վտանգավոր անդամի են ձերբակալել

analitik.am

Իրաքի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բաղդադում «Իսլամական պետության» 15 վտանգավոր անդամի են ձերբակալել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մյուս կողմից, ազգային կամավորական ջոկատների հետ միասին անվտանգության ուժերը Թիրքիթ քաղաքի Ուիսաթ շրջանը մաքրել են ԻՊ-ի անդամներից: Տասնյակ անդամներ սպանվել են: Սալահ ադ Դին մարզում 70 ահաբեկիչներ են սպանվել, այրվել են նրանց 22 մեքենաները:

 

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իրաքյան ուժերը շարունակում են պայքարել ահաբեկիչների դեմ երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում: Մի քանի ամիսների ընթացքում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել:

 

Երկրի հսկայական տարածքներ շարունակում են մնալ ԻՊ-ի հսկողության տակ: Վերջին մի քանի օրերի ընթացքում Հիթ քաղաքն ամբողջությամբ հայտնվել է ահաբեկիչների ձեռքում:

 

Մոտ 180 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրից: Ահաբեկիչների դեմ շարունակում են պայքարել ԱՄՆ-ը և իր դաշնակիցները: 

Նույն շարքից