Միջազգային 

ԵԽԽՎ նախագահի կոչը Ադրբեջանին

analitik.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ, ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամեդովին, ինչպես նաև արագացնել բարեփոխումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին համապատասխանելու համար, հաղորդում է ԵԽԽՎ-ի կայքը:

 

Նախօրեին Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վերջնական որոշումից հետո ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը կոչ է արել իշխանություններին «առանց հապաղելու ազատ արձակել նրան, ինչպես նաև իրականացնել նրա գործի վերաբերյալ դատարանի վճիռը, որն այժմ վերջնական է դարձել»:

 

«Իլգար Մամեդովի գործը լույս է սփռել Ադրբեջանում արդարադատության կիրառման համակարգային թերությունների վրա: Այդ թերությունները հարկավոր է անհապաղ վերացնել, և ես կոչ եմ անում իշխանություններին արագացնել բարեփոխումները, որպեսզի ամբողջովին իրականացվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշները»,- հավելել է նա:

 

Վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը բանտում հանդիպել էր Մամեդովին, ինչպես նաև կալանքի տակ գտնվող ևս երկու մարդու իրավունքների պաշտպանների՝ Թոֆիք Յագուբլուին և Հիլալ Մամեդովին:

Նույն շարքից