Միջազգային 

Վաշինգտոնն առաջընթաց է արձանգրել Իրանի հետ բանակցություններում

analitik.am

Իրանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները առաջընթացի են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ կայացած եռակողմ կոնսուլտացիաներում, բայց մի շարք կարեւոր հարցեր մնում են չլուծված: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցչին:

 

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ նոյեմբերի 24-ից հետո Թեհրանի ներկայացուցիչների հետ «վեցյակի» բանակցությունների հնարավոր շարունակման հարցը կոնսուլտացիաների ընթացքում չի քննարկվել, քանի որ հիմնական նպատակը համաձայնագիրն ավելի վաղ սահմանված ժամկետում կնքելն Է:

 

«Մենք առանձնացրինք մի քանի հարցեր: Բոլորն առաջարկում էին իրենց գաղափարները, որպեսզի կարողանանք քննարկել գործընթացի շարունակման հնարավորությունը... Մենք հասանք որոշ առաջընթացի, բայց դեռեւս անհրաժեշտ է կատարել զգալի ծավալի աշխատանք»,- հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից