Միջազգային 

Եվրախորհրդարանում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի առաջին խումբը

analitik.am

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում:ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցելու խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:

 

Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄ պաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիական հասարակության միջև կապերի հաստատմանը, նաև խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպի տարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂ ներկայացվածության հարցով:

 

ԵԽ-ն նշել է, որ կարողությունների ամրապնդման կոմպլեմենտար միջոցներով Եվրամիությունն ի զորու է աջակցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկ խումբը կնպաստի այդ քայլերին: «Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետաքրքություն ցուցաբերող մարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել»,- նշել է պարոն Էնգելը: «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է և ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:

 

Պարոն Էնգելն ավելացրել է նաև, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը եղել է և կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական օրակարգում առաջադրող առանցքային դերակատար: Խմբի համար կենսական կարևորություն ունի ապավինել ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում և համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին:

 

ԼՂ ներկայացուցիչները ողջունել են այս նախագիծը և երկու ղեկավար մարմինների միջև համագործակցության կոչերը: «Սա բնականոն արդյունք է և ինչ-որ չափով ԵՄ իստիտուտների ընդունած պաշտոնական փաստաթղթերի կատարում, որը խրախուսում է ԵՄ պաշտոնյաներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել բոլոր մակարդակների ներկայացուցիչներին», -նշել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

 

Նմանատիպ խմբեր ձևավորած են Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:

Նույն շարքից